Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակի ուղղաթիռները վարժական թռիչքներ են իրականացրել


Ադրբեջանի բանակի ուղղաթիռները զորավարժությունների ժամանակ, 11-ը ապրիլի, 2020թ․
Ադրբեջանի բանակի ուղղաթիռները զորավարժությունների ժամանակ, 11-ը ապրիլի, 2020թ․

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներն ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ թռիչքները կատարվել են սահմանված երթուղիներով, թռիչքներ և վայրէջքներ են իրականացվել ցերեկային և գիշերային ժամերին, կատարվել են օդային հետախուզության, ինչպես նաև այլ տեսակի գործողությունների առաջադրանքներ։

Ուսումնական թռիչքների նպատակն էր բարձրացնել մարտական պատրաստվածությունը, կատարելագործել գործնական հմտությունները, ասված է հաղորդագրությունում։

Նախօրեին Իրանի ռազմածովային ուժերն էին զորավարժություններ անցկացնում Կասպից ծովում՝ Ադրբեջանի հետ սահմանին։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Աստարայի բազայում զորավարժությունների ընթացքում հարվածներ են հասցվել պայմանական թիրախներին։ Աստարայի փոխնահանգապետ Համիդ Մուսավին հայտարարել է, որ զորավարժությունների նպատակն էր բարձրացնել նավատորմի պաշտպանական ուժերի պատրաստվածությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG