Մատչելիության հղումներ

«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայերը ծայրահեղ դժվարությունների են բախվում». Թունբերգը՝ Երևանում


Վրաստանում բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո օրերս Հայաստան ժամանած հայտնի բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգն այսօր Երևանում մասնակցում է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովին։

Իր ելույթում Թունբերգն Ադրբեջանին մեղադրեց էթնիկ զտումների համար՝ շեշտելով, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով հայերը ծայրահեղ դժվարությունների են բախվում։

«Այդ տանջանքները, ճնշումներն արդարացում չունեն, իսկ աշխարհը լուռ է», - հայտարարեց բնապահպանը։

Թունբերգը Հայաստան ժամանելով հայտարարել է, որ բոյկոտում է Բաքվում անցկացվող COP29-ը։

Նա Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ բարձրացրել է ոչ միայն կլիմայական փոփոխությանն առնչվող հարցեր, այլև խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների մասին։

«Բացարձակապես անընդունելի է՝ կլիմայի վերաբերյալ համաժողովը հյուրընկալում է Ադրբեջանը՝ երկիր, որ շարունակաբար ճնշում է քաղաքացիական հասարակությանը, բռնաճնշումների ենթարկում իր բնակչությանը և հատկապես նրանց, ովքեր փորձում են պաշտպանել մարդու տարրական իրավունքները։ Մի երկիր, որ էթնիկ զտումներ է իրականացնում հայերի դեմ», - ասել է ակտիվիստը։

Վաղը նա COP29-ի թեմայով բողոքի ակցիա է անցկացնելու Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG