Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ-ը դատապարտել է Երևանում և Փարիզում ադրբեջանական դրոշի այրումը


Ադրբեջանի ԱԳՆ -ն հատուկ հայտարարությամբ դատապարտել է Երևանում և Փարիզում ջահերով երթի ընթացքում ադրբեջանական դրոշի այրումը։ Պաշտոնական Բաքուն Հայաստանի և Ֆրանսիայի կառավարություններից պահանջում է կանխել նման արշավները, որոնք «արտացոլում են ազգամիջյան ատելություն», և անվտանգային համապատասխան միջոցներ ձեռնարկել։

«Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները պետք է պատասխանատության ենթարկեն այդ գործողությունների մեղավորներին», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Գերատեսչությունը պնդում է, որ տեղի ունեցածը «ռևանշիզմի և էթնիկ ատելության դրսևորում է, որը մինչ օրս լայնորեն տարածված է Հայաստանում»։

Այսօր ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ադրբեջանի դիվանագիտության ղեկավար Ջեյհուն Բայրամովը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG