Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընդդիմությունը պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին


Ադրբեջանի խորհրդարանի նիստերից մեկը, արխիվ
Ադրբեջանի խորհրդարանի նիստերից մեկը, արխիվ

Ադրբեջանական ընդդիմությունը ներկայացնող առնվազն երկու քաղաքական ուժեր՝ «Մուսավաթ» և «Հանրապետական այլընտրանք» (REAL) կուսակցությունները, հայտարարել են, որ պատրաստվում են մասնակցել սեպտեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Մուսավաթ»-ն առաջիկա ընտրություններում պատրաստվում է թեկնածուներ առաջադրել 27 մեծամասնական ընտրատարածքներում։ Դրանց թվում չեն, սակայն, ոչ կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը և ոչ էլ «Մուսավաթ»-ի քաղխորհրդի նախագահ Արիֆ Հաջիլին։

REAL-ը թեկնածուներ կառաջադրի 13 ընտրատարածքներում։ Առաջադրված թեկնածուների թվում են կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը, նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Էրքին Գադիրլին, տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG