Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական ավիաուղիների» կործանված օդանավի «սև արկղերը» առաջիկա օրերին կբերվեն Աստանա


Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի բեկորները, 25-ը դեկտեմբերի, 2024թ․
Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի բեկորները, 25-ը դեկտեմբերի, 2024թ․

«Ադրբեջանական ավիաուղիների»՝ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի օդային տարածքում կործանված Embraer օդանավի «սև արկղերը» երկրի մայրաքաղաք Աստանա կբերվեն առաջիկա օրերին, այսօր հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը՝ նշելով, որ Բաքու-Գրոզնի չվերթի ընթացքում կործանված օդանավի «սև արկղերը» Աստանա կհասցնեն դրանք վերծանած բրազիլական հատուկ խմբի անդամները։

Ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ կործանված օդանավի բրազիլացի արտադրողներն արդեն իսկ ավարտել են «սև արկղերի» վերծանումը։

Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի տարածքում, 38 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 6-ին հայտարարել է, որ ադրբեջանական ինքնաթիռի աղետի մեղավորը Ռուսաստանի ներկայացուցիչներն են՝ նշելով՝ ինքնաթիռն անկառավարելի վիճակի է բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և ակնհայտորեն խոցվել է գետնից բացված կրակի հետևանքով։

XS
SM
MD
LG