Մատչելիության հղումներ

Աբխազիայում նախագահական ընտրություններ են


Աբխազիայի նախագահի պաշտոնակատար և նախագահի թեկնածու Բադրա Գյունբան ընտրատեղամասում, 15-ը փետրվարի, 2025թ.
Աբխազիայի նախագահի պաշտոնակատար և նախագահի թեկնածու Բադրա Գյունբան ընտրատեղամասում, 15-ը փետրվարի, 2025թ.

Վրաստանից անջատված Աբխազիայում նախագական արտահերթ ընտրություններ են անցկացվում։ Ինքնահռչակ հանրապետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է հինգ թեկնածու, նրանց թվում՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բադրա Գյունբան։

Գյունբան պաշտոնը ստանձնեց 2024 թվականի նոյեմբերին Ասլան Բժանիայի հրաժարականից հետո։ Վերջինս հեռացավ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։

Քվեարկությանը տեղում հետևում է մոտ 100 դիտորդ տարբեր երկրներից:

Երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ Ռուսաստանից Աբխազիայում դիտորդներ չեն լինի։ Աբխազիայի ԿԸՀ-ն ի պատասխան հայտարարել է, որ չի հավատարմագրել ՌԴ ներկայացուցիչներին, քանի որ «կողմերը չեն կարողացել համաձայնության գալ դիտորդների թվի շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG