Բավարիայի ոստիկանությունը հայտնում է, որ Գերմանիայի առևտրի կենտրոններից մեկում անցած շաբաթ օրը Ուկրաինայի երկու քաղաքացի է դանակահարվել։ Նրանցից մեկը մահացել է տեղում, իսկ մյուսը՝ մոտակա հիվանդանոցում։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի։ Հաղորդվում է, որ 57-ամյա ռուսաստանցին փախուստի է դիմել, բայց հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատել է, որ նախնական տեղեկություններով՝ սպանվածները ուկրաինացի զինծառայողներ էին, որոնք Գերմանիայում բժշկական վերականգնողական կուրս էին անցնում։
Գերմանիայում ուկրաինացիների վրա հարձակումների մի քանի դեպք այս տարի տեղի է ունեցել։