Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերբ Բրադկեին (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովին (Ռուսաստան):
Համանախագահները եւ Սերժ Սարգսյանը, Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը այսօր հրաժարվեց մեկնաբանել, թե ինչպես է պաշտոնական Երեւանը գնահատում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված համանախագահների ջանքերը:
Նախօրեին կայացել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Արտգործանխարարության խոսնակ Տիգրան Բալայանի փոխանցմամբ` նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադբրեջանի ապակառուցողական դիրքորոշման վրա:
«Նախարարը համանախագահների ուշադրությունը հրավիրեց անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի Ադրբեջանի կողմից աղավաղման եւ այդ փաստաթուղթը իր ռազմատենչ հռետորաբանությունն արդարացնելուն ծառայեցնելու փորձերի վրա», - ասաց Բալայանը` հավելելով. - «Նախարարը նաեւ ասել է, որ Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին, դրանով իսկ ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլեւ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա»:
Բալայանի փոխանցմամբ` արտգործնախարարը նաեւ քննարկել է շփման գծում միջադեպերի կանխարգելման եւ հետաքննության մեխանիզմի ստեղծման հնարավորությունը՝ համաձայն Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից արված հայտարարության դրույթների:
Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր մեկնում են Լեռնային Ղարաբաղ, որտեղից հատելով շփման գիծը արդեն վաղը կուղեւորվեն Ադրբեջան:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, թե Ստեփանակերտը բավարար է գնահատում զինադադարի ռեժիմը պահպանելու համանախագահների ջանքերը, այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ հրադադարի ռեժիմը պայմանավորված չէ միայն համանախագահների ջանքերով:
«Այն կախված է նաեւ կողմերի պատրաստակամությունից, նրանց վարած քաղաքականությունից, եւ այս տեսանկյունից ամենամեծ խոչընդոտը, իհարկե, հենց Ադրբեջանի վարած քաղաքականությունն է, որը փաստորեն նույնիսկ միջազգային երաշխիքների, տարբեր միջազգային դիտորդների առկայության դեպքում կատարում է սադրիչ գործողություններ եւ փորձում է իրավիճակը ապակայունացնել», - ասաց Բաբայանը:
Ստեփանակերտը, ըստ Բաբայանի, ցինիզմ է որակում ռուսաստանյան «Վեստի 24» հեռուստաընկերությանը Ադրբեջանի նախագահի տված հարցազրույցը, որում Իլհամ Ալիեւը բարձր էր գնահատել իր ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւի դերը եւ արդյունավետ որակել նրա նախաձեռնությամբ անցած եռակողմ հանդիպումները, մասնավորապես, 2010-ի հոկտեմբերին Աստանայում եւ այս տարվա մարտին` Սոչիում:
«Շատ ցինիկ հայտարարություն է, որովհետեւ բարձր գնահատելով Ռուսաստանի դիրքորոշումը եւ ընդհանրապես նրա դերակատարությունը եւ միեւնույն ժամանակ ցանկացած հանդիպման նախօրյակին կամ այդ հանդիպումից հետո զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները ուղղակի բարոյական նորմերին չի համապատասխանում: Ես կարծում եմ, որ Ալիեւը չի հարգում, նույնիսկ վիրավորում է Ռուսաստանին նման կարծիք հայտնելով, որովհետեւ նման հայտարարություններով չէ, որ այդ պետությունը պետք է ցույց տա իր իսկական դիրքորոշումը, իր իսկական զգացմունքները մեկ այլ պետության հանդեպ», - ասաց Բաբայանը: