Մատչելիության հղումներ

ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հետաքննում է միջադեպը

OpenAI-ի արհեստական բանականության գործակալների գործողությունների հետևանքով ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել, հայտնել է ընկերությունը։

OpenAI-ն չի հստակեցրել՝ խոսքը օգտատերերի անձնական լուսանկարների՞, թե՞ արհեստական բանականությամբ ստեղծված պատկերների մասին է։ Հայտնի չէ նաև, թե դրանք երբ և որ հարթակներում են հրապարակվել։ Ընկերության փոխանցմամբ՝ արտահոսած պատկերների մեծ մասն արդեն հաջողվել է հեռացնել, իսկ մնացածը ջնջելու համար աշխատում են դրանք պահպանող ծառայությունների հետ։

Reuters-ի հաղորդմամբ՝ արհեստական բանականության գործակալները պատկերներին հասանելիություն են ստացել, քանի որ OpenAI-ն մոդելների ուսուցման որոշ փուլերում օգտագործում է օգտատերերի անանունացված տվյալները։ Ընկերությունը նախապես հեռացնում է ֆայլերի հեղինակների անունները, կոնտակտային տվյալներն ու նույնականացմանը նպաստող այլ տեղեկությունները։ Սակայն մտահոգություններ կան, որ նույնիսկ դրանից հետո որոշ տվյալներով հնարավոր է պարզել օգտատերերի ինքնությունը։

​
XS
SM
MD
LG