Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ընտրեց 4 մշտական հանձնաժողովների փոխնախագահներին․ 2-ը՝ ՔՊ-ից, 2-ը՝ «Ուժեղ Հայաստանից»

Տարածաշրջանային և եվրասիական հարցերի հանձնաժողովի նիստը, 8-ը սեպտեմբերի, 2026թ.
Տարածաշրջանային և եվրասիական հարցերի հանձնաժողովի նիստը, 8-ը սեպտեմբերի, 2026թ.

Ազգային ժողովում այսօր 4 մշտական հանձնաժողովների փոխնախագահներ էին ընտրում:

Աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագրից» Մարիամ Պողոսյանը՝ 5 կողմ, 3 դեմ ձայներով: Կրթության և գիտության հանձնաժողովում էլ փոխնախագահ ընտրվեց ՔՊ-ական Ալխաս Ղազարյանը: Նա ևս ընտրվեց 5 կողմ, 3 դեմ ձայներով:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Վանաձորի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանից» Մամիկոն Ասլանյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում էլ ընտրվեց «Ուժեղ Հայաստանից» Մարիաննա Ղահրամանյանը:

Օգոստոսից մեկնարկած առաջին նստաշրջանում խորհրդարանը նախագահ, փոխնախագահներ և հանձնաժողովների նախագահներ էր ընտրել:

12 մշտական հանձնաժողովներից թափուր է մնում միայն Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այստեղ առաջադրման իրավունքը «Ուժեղ Հայաստանինն է», սակայն առաջին նստաշրջանում իշխող ուժը չընտրեց ընդդիմության առաջադրած երկու թեկնածուներին՝ Դավիթ Ղազինյանին և Իրինա Յոլյանին: «Ուժեղ Հայաստանը» երրորդ անգամ առաջադրել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանին:


​
XS
SM
MD
LG