Մատչելիության հղումներ

Օդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել

Օդեսա, ռուսական անօդաչուի հարվածի հետևանքները
Օդեսա, ռուսական անօդաչուի հարվածի հետևանքները

Ռուսական զինուժն անօդաչուներով առավոտյան հարվածել է Օդեսա քաղաքին, ինչի հետևանքով սպանվել է մեկ, վիրավորվել հինգ մարդ, հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը:

Օլեգ Կիպերը նաև հայտնել է, որ վնասվել են երկու մասնավոր տուն, մեկ ոչ բնակելի շենք և մեկ մեքենա։

Օդեսայի քաղաքապետ Սերգեյ Լիսակն իր հերթին լուսանկարներ է հրապարակել սոցցանցում:

Ռուսական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են նաև ուկրաինական Զապորոժիեի վրա, հայտնել է Պետական արտակարգ իրավիճակների ծառայության տարածաշրջանային գրասենյակը։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բազմահարկ բնակելի շենքում: Այրվել է երկու բնակարան, մեկ կին վիրավորվել է։

Կիևի Դարնիցկի շրջանում անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հայտնում է քաղաքի ռազմական վարչությունը։

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Սոչիի և Սիրիուսի դաշնային տարածքին, ինչի հետևանքով նավթի պահեստում հրդեհ է բռնկվել:

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի փոխանցմամբ՝ մի քանի բնակելի շենքերի պատուհաններ են վնասվել, իսկ որոշ դեպքերում հրդեհներ են բռնկվել, բայց դրանք արագ մարվել են։




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG