Մատչելիության հղումներ

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է 1 մլրդ դրամ գրավ և երկրից բացակայելու արգելք

«Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Գործի մասին մասնրամասներ Դատախազությունից հրաժարվեցին ներկայացնել՝ հղում անելով նախաքննությանը:

Նարեկ Կարապետյանը ևս խուսափում է ներկայացնել իրեն առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նա ևս չի հստակեցրել, թե հանգամանքներ է դատախազությունը դրել գործի հիմքում: Սոցցանցում տարածած տեղաուղերձում միայն պնդել է, թե «Հայաստանում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելն արդեն իսկ հանցագործություն է». - «Հետևաբար, ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն», - ասել է նա:

Դատախազը նախօրեին հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու օր տևած քննությունից հետո համաձայնություն տվեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին համարին մեղադրանք առաջադրելուն, սակայն վերադարձրեց նրան կալանավորելու համաձայնություն տալու Դատախազության միջնորդությունը:

XS
SM
MD
LG