Մատչելիության հղումներ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 ԸԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (ԸԸՀ):

Ըստ ԿԸՀ-ի, ընդհանուր թվով 30 դիմում են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձինք և թեկնածուներ։

«Վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ Թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել», - նշվում է հայտարարությունում։

Ավելի քան 145 հազար ձայն ստացած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հայտնել է, որ կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները: Դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը նշել է, որ մոտ 2 տասնյակ ընտրատեղամասերում դիմել են վերահաշվարկի համար:

Նախնական տվյալներով խորհրդարանից 0.004 տոկոսով դուրս մնացած ԲՀԿ-ն իր հերթին ահազանգում է տասնյակ անճշտությունների մասին: Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժի պնդմամբ՝ միայն 4 ընտրատեղամասերի արձանագրության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում առկա տվյալների համեմատությամբ հայտնաբերել են 120 պակաս ձայն:

Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 727 հազար 827 ձայնով (49.825 տոկոս), «Ուժեղ Հայաստանը»՝ 340 հազար 88 ձայնով (23.281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայնով (9.934 տոկոս):



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG