Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Արամ Նավասարդյանի պատիժը

Լուսանկարը՝ դատական նիստից, արխիվ
Լուսանկարը՝ դատական նիստից, արխիվ

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց չորս տարի առաջ 28-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի պատիժը:

2025-ին Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման: Վարչապետի շարասյան ուղեկցող մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով երկու կողմերն էլ բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի վճիռը:

Սոնա Մնացականյանի ընտանիքը, պահանջում է, որ վարորդ Արամ Նավասարդյանը ոչ թե 1 տարի 6 ամսով ազատազրկվի, այլ՝ 4 տարով: Տուժող կողմը, հղում անելով փորձագիտական եզրահանգումներին, պնդում է՝ վարորդը գերազանցել է արագությունը

Փաշինյանի շարասյան ուղեկցող մեքենայի վարորդ, մայոր Արամ Նավասարդյանը վերաքննիչից պահանջում էր արդարացնել իրեն, չընդունելով առաջին ատյանի դատարանի վճիռը, պնդում է՝ ինքը խախտում չի արել, արագությունը չի գերազանցել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG