Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանն» այսօր Երևանի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններում շարունակեց քարոզարշավը։
Նրանք քայլեցին փողոցներով, զրուցեցին մարդկանց հետ: Քաղաքացիները ազդանշաններով արձագանքում էին նրանց, ողջունում, հանդիպումների ընթացքում որևէ միջադեպ տեղի չունեցավ «Ուժեղ Հայաստանի» անդամների և քաղաքացիների միջև:
Օրն ամփոփեցին Էրեբունի թանգարանի մոտ հավաքով: Անձրևի պատճառով այն կարճ տևեց: Չնայած կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն ավելի վաղ ասել էր, որ հավաքի ամանակ կարձագանքի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին, սակայն նա իր ելույթում այդպես էլ անդրադարձավ այդ հարցին:
Նարեկ Կարապետյանը հայտարարեց. «Այս ամեն անլրջություն պետք է վերանա, ժողովուրդ։ Մենք ի՞նչ պետք է սովորենք այս մարդկանցից, ի՞նչ պետք է ինքը մեզ սովորեցնի։ Պետք է մեծ փոփոխություն բերենք, իրար հետ բերենք, դրա համար բոլորս պետք է առողջ լինենք։ Պետք է գնանք բակերով, ժողովրդի, բոլոր ընկերների հետ խոսենք, ասենք, որ փոփոխությունները իրանցից է կախված, որոշում կայացնենք, փոխենք այս մարդկանց, լուրջ մարդիկ լինենք ու կարողանանք կառուցենք ուժեղ երկիր ու առողջ երկիր»:
Այսօր ավելի վաղ վարչապետը հայտարարել էր. «Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու է, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու, սատկացնելու, Սերժին էլ, Գագոյին էլ: ՀՀ քաղաքացուն Ռոբը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել»:
Ելույթ ունեցան նաև Արամ Վարդևանյանը, Էդգար Ղազարյանը, խոսեցին կրթությունը բարելավելուց, 300 հազար աշխատատեղ ստեղծելու իր ծրագրից: