ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ գործ վարելն ավելի բարդ է, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ MS Now-ի լրագրող Ստեֆանի Ռուլն է այս մասին հայտնում՝ Սպիտակ տան ղեկավարի հետ ունեցած հարցազրույցից հետո։
Նրա խոսքով՝ հարցազրույցի ընթացքում Թրամփը քննադատել է Զելենսկուն՝ հայտարարելով, որ «նա ամեն ինչ անում է քաղաքական նպատակներով և PR-ի համար»։
Ռուլի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը նաև դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ երկրների գործողություններից, մասնավորապես՝ ուկրաինական հակամարտության հարցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե դժգոհ է Վլադիմիր Զելենսկիից՝ Ռուսաստանին տարածքային զիջումները բացառելու համար։