Մատչելիության հղումներ

Թեհրանը հերթական զգուշացումն է ուղղում ԱՄՆ-ին և Իսրայելին


Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար գեներալ Մոհամադ Փաքփուրը այսօր հերթական զգուշացումն է ուղղել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ կոչ անելով նրանց զերծ մնալ իսլամական հանրապետության դեմ ռազմական գործողություններից։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» մատը ձգանի վրա է, մենք առավել քան երբևէ պատրաստ ենք կատարել մեր գերագույն հրամանատարի հրահանգները», - նշել է կորպուսի հրամանատարը այսօր տարածած գրավոր հայտարարության մեջ։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG