Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հայտնում է Սիրիայում «Ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցող խմբավորման առաջնորդի ոչնչացման մասին


ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը ուրբաթ օրը սպանել են Սիրիայում «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող առաջնորդի, տեղեկացնում է Reuters-ը:

Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ նշվում է, որ Բիլալ Հասան ալ-Ջասիմը «ուղիղ կապեր» ուներ այն զինյալի հետ, որը դեկտեմբերի 13-ին Պալմիրայում (Սիրիա) սպանել և վիրավորել էր ամերիկացի և սիրիացի զինծառայողների։

«Երեք ամերիկացիների մահվան հետ կապված ահաբեկչի մահը ցույց է տալիս մեր վճռականությունը մեր ուժերի վրա հարձակվող ահաբեկիչներին հետապնդելու հարցում», - ասել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարը:

պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն էլ նշել է. «Մենք երբեք չենք մոռանա և երբեք չենք զիջի»,:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG