Մատչելիության հղումներ

Հեղուկ գազի գնի աճը պայմանավորված է Իրանի իրադարձություններով և եղանակային գործոններով. Պապոյան


Հայաստանում հեղուկ գազի գնի աճը պայմանավորված է մի դեպքում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների, Ռուսաստանից ներկրվող գազի դեպքում՝ եղանակային պայմանների հետ: Այսօր այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Վարչապետը շեշտեց՝ այս դեպքում է, որ կարևորվում է «TRIPP ուղու» գործարկումը, որի շուրջ արդեն ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

Վերջին օրերին բենզինի և դիզելային վառելիքի գնի նվազմանը զուգահեռ, հեղուկ գազը թանկացել է 40-50 դրամով՝ լցակայաններում նախկին 190 դրամի փոխարեն 230-240 դրամ է: Մինչդեռ կառավարության անդամները բացառեցին, որ թանկացումը կապ ունի Ադրբեջանից երկու անգամ ներկրված բենզինի հետ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարեց, թե ամեն տարի դեկտեմբերին հեղուկ գազի գինը բարձրանում է, գարնանը՝ նվազում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG