Զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, «Ազատությանը» տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
Քննչականը չի հայտնում, թե ինչ հոդվածով է հարուցվել վարույթը: Կատարվում է նախաքննություն:
Պաշտպանության նախարարությունը նախօրեին էր հայտնել, որ հայտնաբերվել է զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: ՊՆ-ը չի նշել, թե քանի տարեկան էր նա, պարզ չէ նաև՝ ժամկետային, թե պայմանագրային զինծառայող էր: