Եթե Սիրիան խնդրի օգնություն, Թուրքիան կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը:
Թուրքիայի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ Հալեպի գործողությունը «ամբողջությամբ իրականացրել է սիրիական բանակը», ինչը ենթադրում է, որ Թուրքիայի մասնակցությունը բացակայում է։
Հալեպում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են: Բախումներ ընթանում են կառավարական և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև: