Երևանի հանրային տրանսպորտի խնդիրը կլուծվի միջնաժամկետ հեռանկարում՝ 3-5 տարում, տարեվերջյան ասուլիսում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման մասին հարցին, Ավինյանը նշեց. «Հաջորդ տարի կառուցման բուն աշխատանքները կազմակերպելու համար ամեն ինչ արվում է»:
Քաղաքապետը նշեց, որ 3-4 տարի հետո դեռևս Աջափնյակի կայարանը կառուցման ընթացքի մեջ է լինելու»: