«Երևան քաղաքքում կառուցված բոլոր «Գալֆ» բենզալցակայանները կառուցվել են առանց շինթույլտվություն, ունեմ փաստաթղթեր», - քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանն է այս մարտահրավեր նետող հայտարարության հեղինակը։ Պնդում է՝ մանրակրկիտ ուսումնասիրել է այս ընկերության բենզալցակայանների տարբեր էսքիզներ, պաշտոնական փաստաթղթերը ու հետևություն արել՝ ՔՊ-ական պատգավոր Խաչատուր Սուքիայսանի ընտանիքի հետ կապած բիզնեսը քաղաքային իշխանության հովանու ներքո է գործում։ Ամենաթարմ օրինակը, ըստ ակտիվիստի, Մյասնիկյան պողոտայի վրա հենց հիմա ընթացող շինարարությունն է։
«Գալֆ Արմենիայի» իրավաբանական բաժնի ղեկավար Սվետլաննա Եղիազարյանը պնդում է՝ բոլոր մեղադրանքերը անհիմն են։ Խախտումներ թույլ են տվել, տուգանվել են, որոշների հետ համամիտ չեն, վիճարկում են դատական համակարգով։
«Գալֆ Արմենիայից» նշում են՝ այն տարածքները, որտեղ իրականացնում են իրենց գործունեությունը, տասնամյակներ շարունակ գրեթե բոլորը գործել են որպես բենզալցակայան։
Մանրամասները՝ «Ազատության» վիդեոռեպրոտաժում.