Մատչելիության հղումներ

Սթարմերն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայում պատերազմի դադարեցման ջանքերը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ ջանքերը, հայտնում է Reuters-ը։

Սթարմերի գրասենյակը հայտնել, է, որ նրանք անդրադարձել են այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի» աշխատանքին, որը խոստացել է աջակցել Ուկրաինային. «Վարչապետը տեղեկացրել է «Կամավորների կոալիցիայի» կողմից ցանկացած խաղաղության համաձայնագրի աջակցման և ռազմական գործողությունների արդար և երկարատև ավարտն ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին»։

Սթարմերի ու Թրամփի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ֆլորիդայում Միացյալ Նահանգների պաշտոնյաների և ռուսական կողմի միջև բանակցություններից, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումներից հետո։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG