Դեկտեմբերի 18-ին Էստոնիայի արտաքին գոծերի նախարարություն է կանչվել ՌԴ դեսպանը, ում բողոքի նոտա է փոխանցվել։ Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ նոտան վերաբերում է դեկտեմբերի 17-ին պետությունների միջև ժամանակավոր վերահսկողական գծի ապօրինի հատմանը։
Խախտումը տեղի է ունեցել Նարվա գետի վրա՝ Վասկնարևի գյուղի շրջակայքում, որտեղ Ռուսաստանի սահմանապահները առանց թույլտվության գտնվել են Էստոնիայի տարածքում։
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնայի խոսքով, այդ շրջանում ուժեղացվել են դիտորդական միջոցները, և Թալլինը պատրաստ է պատասխան քայլերի։ «Ռուսաստանի կողմից սահմանները «փորձարկելու» փորձերին լավագույն պատասխանն է Ուկրաինային շարունակական աջակցությունը և Ռուսաստանի նկատմամբ քաղաքական ու տնտեսական ճնշման ուժեղացումը», -հայտարարել է նախարարը։
Էստոնիայի իշխանությունների տվյալներով՝ երկրի սահմանն ապօրինի հատել են Ռուսաստանի երեք սահմանապահներ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք Էստոնիայի տարածքում գտնվել են մոտ 20 րոպե։