Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնումը


Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար Լորդ Վերնոն Քոքերի հետ:

ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը և ընդգծել պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակման ու ապագայում բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը: Զրուցակիցները խոսել են նաև տնտեսական համագործակցության, գործարար կապերի շարունակական խորացման մասին:

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Լորդ Վերնոն Քոքերը նաև անդրադարձել են օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ստեղծվող տնտեսական լայն հնարավորություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG