Մատչելիության հղումներ

Ուկրաինան ԱՄՆ-ին է ներկայացրել իր պատասխանը խաղաղության ծրագրի վերաբերյալ


Ուկրաինան եվրոպացի դաշնակիցների հետ մի քանի օր տևած խորհրդակցություններից հետո Միացյալ Նահանգներին է ներկայացրել իր պատասխանը խաղաղության ամերիկյան ծրագրի վերաբերյալ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին և Bloomberg-ին։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը փաստաթուղթը հանձնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին: Ուկրաինայի մի պաշտոնյա հայտնել է, որ պատասխանում ներառված են մեկնաբանություններ և առաջարկներ՝ «այս ամենը իրագործելի դարձնելու համար»։ Բացի այդ, նրա խոսքով, փաստաթղթում ներկայացված են նոր գաղափարներ այնպիսի վիճահարույց հարցերի լուծման վերաբերյալ, ինչպիսիք են տարածքները և Զապորոժյան ԱԷԿ-ը։

Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ն և Ուկրաինան կշարունակեն քննարկել ամերիկյան խաղաղության ծրագրի առանձին կետերը: Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան զինվորական ներկայացուցիչները կհանդիպեն առցանց:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG