Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Վենեսուելայի ափերի մոտ բռնագրավել է պատժամիջոցների տակ գտնվող նավթատար. Թրամփ


ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ բռնագրավել է պատժամիջոցների տակ գտնվող նավթատար, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք բռնագրավեցինք Վենեսուելայի ափերին գտնվող նավթատար, մեծ, շատ մեծ, իրականում ամենամեծը, և այլ բաներ են կատարվում», - ասել է Թրամփը։

Հարցին, թե ինչ կլինի նավթի հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Կարծում եմ՝ մենք այն պահելու ենք»։

Ի պատասխան՝ Վենեսուելայի կառավարությունը ԱՄՆ-ին մեղադրել է «բացահայտ գողության» մեջ և նավի բռնագրավումը որակել որպես «միջազգային ծովահենություն»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG