Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական կողմի հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, հայտնում է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիսլավ Գայվանենկոն:
Նրա խոսքով՝ Կրիվոյ Ռիգի շրջանի Զելենոդոլսկ համայնքի վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վնասել է գազատարը, զոհվել է մեկ տղամարդ։
Նիկոպոլի շրջանում վիրավորվել են երկու տղամարդիկ։ Ռուսական ուժերը հարվածել են Նիկոպոլին, ինչպես նաև Չերվոնոգրիգորովսկա, Մարհանեց և Պոկրովսկ համայնքներին։ Վնասվել են ենթակառուցվածքները և գյուղատնտեսական ձեռնարկությունը, հրդեհվել է մասնավոր տուն, վնասվել են էլեկտրահաղորդման գծեր և մեքենա։
Ռուսական զորքերը նաև հարվածներ են հասցրել Չեռնիգովի մարզի Կորյուկովսկի շրջանին: ԱԹՍ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել քաղաքացիական շենքոմ: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ տուժածներ չկան: