Մատչելիության հղումներ

Ռուսական ռմբակոծիչները միացել են չինական օդային պարեկությանը Ճապոնիայի մոտ


Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ինքնաթիռներ է օդ բարձրացրել՝ հետևելու Ռուսաստանի և Չինաստանի ռազմաօդային ուժերի համատեղ պարեկությանը երկրի շուրջ՝ Տոկիոյի և Պեկինի միջև աճող լարվածության ֆոնին։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ ռուսական երկու Տու-95 ռազմավարական, միջուկային հրթիռներ կրող ռմբակոծիչներ թռել են Ճապոնիայի ծովից դեպի Արևելաչինական ծով, որտեղ հանդիպել են երկու չինական H-6 ռմբակոծիչների հետ և իրականացրել «երկարատև համատեղ թռիչք» խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Չորս չինական J-16 կործանիչներ միացել են ռմբակոծիչներին, երբ նրանք երկկողմանի թռիչք են կատարել Ճապոնիայի Օկինավա և Միյակո կղզիների միջև։ Երկու կղզիների միջև գտնվող Միյակո նեղուցը դասակարգվում է որպես միջազգային ջրեր։

Նախարարության տվյալներով՝ Ճապոնիան նաև նկատել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի միաժամանակյա ակտիվություն Ճապոնական ծովում:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG