«Ուկրաինան այլևս ժողովրդավարություն չէ», - Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ կրկին Վլադիմիր Զելենսկուն կոչ անելով ընտրություններ անցկացնել։
«Ուկրաինայում երկար ժամանակ է արդեն, ինչ ընտրություններ չեն եղել։ Նրանք խոսում են ժողովրդավարության մասին, սակայն հասել են մի իրավիճակի, երբ ըստ էության ժողովրդավարական պետություն չեն հանդիսանում», - հայտարարել է Թրամփը։
Politico-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նաև քննադատել է Եվրամիությանը, այն որակելով, որպես «թույլ մարդկանց կողմից ղեկավարվող քայքայվող կառույց»։