Գերմանիան հորդորում է Չինաստանին օգտագործել Ռուսաստանի վրա իր ազդեցությունը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, հայտարարել է այդ երկրի արտգործնախարարը այսօր Պեկին կատարած այցի ժամանակ։
«Եթե աշխարհում կա մեկ երկիր, որն ուժեղ ազդեցություն ունի Ռուսաստանի վրա՝ Չինաստանն է», - ասել է Յոհան Վադեֆուլը։
Պեկինը, որ Ռուսաստանի խոշոր առևտրային գործընկեր է, չեզոք դիրքորոշում է որդեգրել ռուսական պատերազմի հարցում՝ ձեռնպահ մնալով Մոսկվայի ներխուժումը դատապարտելուց։