Ռուսաստանի հետ քննարկումներում «ամենախնդրահարույցը» դեռևս տարածքային հարցն է, AFP-ին ասել է բանակցություններին մոտ կանգնած ուկրաինացի պաշտոնյաներից մեկը։
Վերջինի օրերին Ուկրաինայի բանագնացները Մայամիում մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ՝ փորձելով բարելավել ԱՄՆ մշակած նախագիծը, որի նախնական տարբերակով Ուկրաինան մի շարք տարածքներ պետք է զիջեր Ռուսաստանին, հրաժարվեր ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից ու կրճատեր սեփական բանակը։
«Պուտինը չի ցանկանում համաձայնագիր կնքել, որտեղ տարածքների մասին հիշատակում չի լինի, նրանք փնտրում են ցանկացած տարբերակ՝ ապահովելու, որ Ուկրաինան զիջի տարածքը», - ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
Աղբյուրը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները խրախուսում է արագ կարգավորումը, մինչդեռ Ուկրաինան «չի կարող համաձայնվել ամեն ինչի հետ՝ առանց մանրամասները մշակելու»։
Այսօր ավելի ուշ Լոնդոնում նախագահ Զելենսկին պետք է հանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ՝ բանակցային ներկա իրավիճակը քննարկելու համար։