Մատչելիության հղումներ

Մակրոնը Պեկինին սպառնացել է սակագներով


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Les Echos-ին տված հարցազրույցում ասել է, որ Չինաստան իր պետական այցի ընթացքում Պեկինին սպառնացել է սակագներով, եթե միջոցներ չձեռնարկվեն Եվրամիության հետ երկրի առևտրային հաշվեկշռի անընդհատ աճող դեֆիցիտը նվազեցնելու համար:

«Ես նրանց ասել եմ, որ եթե նրանք չգործեն, ապա մենք՝ եվրոպացիներս, ստիպված կլինենք առաջիկա ամիսներին կտրուկ միջոցներ ձեռնարկել Միացյալ Նահանգների օրինակով, ինչպես օրինակ՝ չինական ապրանքների համար սակագների սահմանումը», - հավելել է նա:

Չինաստանի հետ ԵՄ առևտրի դեֆիցիտը 2019 թվականից ի վեր աճել է գրեթե 60 տոկոսով:

Մակրոնը կոչ է արել չինական ընկերություններին ներդրումներ կատարել Եվրոպայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG