Մատչելիության հղումներ

NYT-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրատվամիջոցների նկատմամբ նոր սահմանափակումների պատճառով


The New York Times (NYT) թերթը դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնի շրջանային դատարան հայց է ներկայացրել ԱՄՆ պաշտպանության նախարարության դեմ՝ լրագրողների մուտքը նախարարության շենք սահմանափակող նոր կանոնների պատճառով։

Թերթը պնդում է, որ նոր սահմանափակումները խախտում են ԱՄՆ Սահմանադրության առաջին ուղղումը, որը երաշխավորում է խոսքի և մամուլի ազատությունը։

NYT-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերից ուժի մեջ մտած Պենտագոնի ներքին նոր կանոնները լրագրողներին պարտադրում են ստորագրել 21 էջանոց փաստաթուղթ, որը սահմանափակում է նրանց շփումը նախարարության աղբյուրների հետ և տեղեկատվություն ստանալու համար հարցումների ուղարկումը։ Թերթի գնահատմամբ՝ այս փոփոխությունների նպատակը մինչ այժմ մամուլի համար բաց ոլորտները փակելն է, հատկապես այն լրագրողների համար, որոնք անաչառ կերպով լուսաբանում են նախարարության և դրա ղեկավարության գործունեությունը։

Հոկտեմբերին Պենտագոնը հայտարարել էր, որ իր օբյեկտներ մուտք գործելը արտոնություն է, որը նույնպես պետք է կարգավորվի։ Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ «նոր կանոնները նախատեսված են կանխելու այն արտահոսքերը, որոնք կարող են վնասել ազգային անվտանգությանը»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG