Մատչելիության հղումներ

Զինծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու ծառայության մեջ գտնվողների վրա. Պապիկյան


Ազգային ժողովը քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները», - հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարն ընդգծեց, որ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն անցած ամիս էր հաստատել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG