Մատչելիության հղումներ

«Մենք մեր ձևով եկեղեցին պաշտպանելու ենք միշտ». Նարեկ Կարապետյան


«Մենք մեր ձևով եկեղեցին պաշտպանելու ենք միշտ», - հայտարարեց միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը:

Նաև ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցում էր պատարագի:

«Հայ ժողովուրդը չպաշտպանեց վարչապետի ակցիաները եկեղեցու դեմ, և հայ ժողովուրդը կանգնեց կաթողիկոսի կողքին: Քանի որ եկեղեցու պրոցեսները չկարողանան իրենց ուզած հանգուցալուծման բերել, դրա համար գնացին ներքին հանգուցալուծման: Այս ամեն ինչը ցույց տվեց, որ հայ ժողովուդը չպաշտպանեց եկեղեցու դեմ հարձակումները, և միայն ներսից են փորձում ինչ-որ քայլեր ձեռնարկել», - լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Նախօրեին մի խումբ եպիսկոպոսներ կոչ էին արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կամովին հանգստյան գնալ:

«Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու», - նշված է հայտարարությունում, որը հրապարակվել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG