Մատչելիության հղումներ

Ուիթքոֆը չի մասնակցի Զելենսկու և Էրդողանի բանակցություններին


ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այսօր չի մասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Անկարայում նախատեսված բանակցություններին, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ ինքը «մշտական կապի մեջ է նախագահ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ»։

Ուկրաինացի պաշտոնյան, սակայն, չէր հստակեցրել՝ արդյոք Ուիթքոֆը ժամանելու է Անկարա՝ բանակցությունների։
Զելենսկու հանդիպումը Էրդողանի հետ նախատեսված է այսօր երեկոյան՝ «արդար խաղաղության հասնելու լավագույն եղանակները» քննարկելու օրակարգով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG