Նոյեմբերի 19-ի առավոտյան ռուսական կողմը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների, ինչը, ըստ ուկրաինական իշխանությունների, լայնածավալ պայթյունների և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ է դարձել։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյունների ձայներ են լսվել Խմելնիցկիի, Իվանո-Ֆրանկովսկի, Ռովնոյի, Լվովի և Դնեպրոպետրովսկի մարզերում, հարձակումները ուղղված են եղել Ուկրաինայի արևելյան և արևմտյան մասերին։
Ուկրաինայի Լվով քաղաքի քաղաքապետ Անդրեյ Սադովին Telegram-ում իր գրառման մեջ կոչ է արել բնակիչներին գնալ ապաստաններ՝ զգուշացնելով. «Թշնամին անօդաչու թռչող սարքերով հարձակվում է Ուկրաինայի վրա»։
Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ հարվածները մի քանի շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ են դարձել, աշխատում են էլեկտրաէներգիան վերականգնելու ուղղությամբ, որտեղ հնարավոր է։