Մատչելիության հղումներ

Թրամփը նախատեսում է հաստատել Սաուդյան Արաբիային F-35 կործանիչների վաճառքը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է հաստատել Սաուդյան Արաբիային F-35 կործանիչների վաճառքը, հայտնում է Reuters-ը։

«Ես կասեմ, որ մենք դա կանենք: Մենք կվաճառենք F-35-ները», - լրագրողներին ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում։

Թրամփն այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանին հյուրընկալելուց մեկ օր առաջ:

Reuters-ն ամսվա սկզբին հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան խնդրել է գնել մինչև 48 F-35 կործանիչ, ինչը կարող է լինել միլիարդավոր դոլարների հնարավոր գործարք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG