Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայի վերաբերյալ ԱՄՆ բանաձևի նախագիծը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է բանաձև, որով հաստատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում պատերազմը դադարեցնելու նախագիծ և թույլատրում է միջազգային կայունացման ուժեր ստեղծել, հայտնում է Reuters-ը։

Բանաձևի տեքստում նշվում է, որ անդամ երկրները կարող են մասնակցել Թրամփի նախագահությամբ ստեղծվելիք Խաղաղության խորհրդին, որը նախատեսվում է որպես անցումային իշխանություն՝ վերահսկելու Գազայի վերակառուցումն ու տնտեսական վերականգնումը։ Այն նաև արտոնում է միջազգային կայունացման ուժի գործունեությունը, որը պետք է ապահովի Գազայի ապառազմականացման գործընթացը, այդ թվում՝ զինատեսակների դուրսբերումն ու ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը։

«Բանաձևը Գազայի հատվածում միջազգային խնամակալության մեխանիզմ է սահմանում, որը մեր ժողովուրդը և նրանց խմբավորումները մերժում են», - ասվում է «Համաս»-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է բանաձևի ընդունումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG