Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոնը քննում է քննչականի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու մասին


Հակակոռուպցիոն դատարանն առավոտյան ժամը 10-ից քննում է քննչականի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու մասին: Փաստաբան Ռուբեն Հակոբյանն «Ազատությանն» ասաց, որ քննչականի միջնորդության հիմքը նույնն է՝ Կարապետյանն ազատության մեջ կխոչընդտոի գործի քննությանը: 5 ամիս կալանքի տակ գտնվող միլիարդատերի փաստաբաններն անհիմն են որակում քննչականի պատճառաբանություններն ու դատարանին առաջարկելու են կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ: Արդեն 5 ամիս ճաղերից այն կողմ գտնվող 60-ամյա գործարարը իրավապահների թիրախում հայտնվեց Հայ առաքելական եկեղեցուն իշխանության քննադատությունից պաշտպանելուց հետո:

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին», - հայտարարել էր Սամվել Կարապետյանը։

Գործարարի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Հետո ևս երկու հոդված ավելացրին՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը:

152 օր անազատության մեջ գտնվող Կարապետյանն ու նրա փաստաբանները մեղադրանքը համարում են քաղաքական հետապնդում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG