Մասիս համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում համայնքի ղեկավար է ընտրվել «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը։
Հակոբյանը ընտրվել է 15 կողմ ձայնով, ՔՊ-ն թեկնածու չի առաջադրել։
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը անցյալ ամիս էր կալանավորվել՝ Հայաստան ժամանելուն պես։
Վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Նա գրավով ազատ էր արձակվել, դատարանը վերացրել էր գրավը և ընտրել կալանքը: