«Համահայկական ճակատ» կուսակցության վստահված անձը՝ Ռուզաննա Ստեփանյանը, պնդում է, որ ինչ-որ անձ քաղաքացուն ուղղորդել է, որ նա «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արգիշտի Մեխակյանի օգտին քվեարկի: Վստահված անձը, սակայն, ասաց, թե չի հասցրել տեսագրել միջադեպը:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ահազանգի վերաբերյալ արձանագրություն է կազմվել: Ըստ նրա՝ վստահված անձի ներկայացրած միջադեպը ընտրատեղամասում տեղի չի ունեցել: