Մատչելիության հղումներ

«Հայրենիք»-ի վստահված անձը պնդում է` ՔՊ վստահված անձը ընտրատեղամասում քաղաքացիների ցուցակ է ունեցել, վերջինս հերքում է


14/10 ընտրատեղամասում «Հայրենիք» կուսակցության վստահված անձը պնդում է, թե իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձը ընտրատեղամասում քաղաքացիների ցուցակ է ունեցել ու նշումներ արել իր մոտ:

Ինքը՝ ՔՊ վստահված անձը կտրականապես հերքեց ընդդիմության ներկայացուցչի պնդումները, վստահեցնելով, թե իր մոտ ունեցած թղթում բացառապես ընտրատեղամաս մտնող քաղաքացիների թիվն է արձանագրել, այն ավելի ուշ պատռել է:

Հանձնաժողովի քարտուղարն «Ազատությանը» հայտնեց, որ միջադեպն արձանագրվել է մատյանում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG