Վաղարշապատ համայնքում այսօր ավագանու ընտրություններ են: Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 47 ընտրական տեղամասերը, հայտնում է ԿԸՀ-ն:
Վաղարշապատ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Հայրենիք» կուսակցություն, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ «Առաջ» և ՀՅԴ կուսակցություններով, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազատ դեմոկրատները», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցությունները:
Նոյեմբերի 7-ի դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը 69 հազար 866 է։