Մատչելիության հղումներ

Ռուսական հարվածի հետևանքով վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը. Զելենսկի


Անցած գիշեր Կիևին հասցված ռուսական հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանության շենքը, X-ի իր օգտահաշվում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարի պնդմամբ՝ Ադրբեջանի դեսպանատան շենքը տուժել է «Իսկանդեր» տեսակի հրթիռի բեկորներից։

Պաշտոնական Բաքուն Կիևում Ադրբեջանի դեսպանության շենքին հասցված հարվածի մասին առայժմ որևէ տեղեկատվություն չի տրամադրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG