Մատչելիության հղումներ

Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան


«Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:

Սամսոնյանին ու Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով:

Ավելի քան մեկ ժամ տևած քննչական գործողությունից հետո՝ այսօր առավոտյան, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին ընդդիմադիրներ Սամսոնյանին ու Սաղաթելյանին:

Հաղորդումը իրավապահներին ներկայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա Վազգեն Սաղաթելյանից պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում, ինչպես նաև հրապարակային ներողություն սոցցանցի անձնական էջում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG