Մատչելիության հղումներ

Իրանը դեռևս չի թույլատրել ՄԱԿ-ի տեսուչներին մուտք գործել ռմբակոծված միջուկային օբյեկտներ. զեկույց


Իրանը դեռևս չի թույլատրել ՄԱԿ-ի տեսուչներին մուտք գործել Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հունիսին ռմբակոծված միջուկային օբյեկտներ, արձանագրել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի վերահսկող մարմինը գաղտնի զեկույցում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։

«Ծայրաստիճան կարևոր է, որ գործակալության մասնագետների համար հնարավորինս շուտ մուտք ապահովվի», - պնդում է զեկույցը՝ հորդորելով Թեհրանին հետևել ստանձնած պարտավորություններին և փարատել միջուկային ծրագրի շուրջ առկա մտահոգությունները։

Արևմուտքը տարիներ ի վեր պնդում է, որ Իրանը ուրանը հարստացնում է միջուկային զենք ստանալու համար, Թեհրանը, մինչդեռ հակադարձում է, թե ծրագիրը միայն խաղաղ նպատակներ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG