Վրաց-ադրբեջանական սահմանի մերձակայքում կործանված C-130 ռազմատրանսպորտային օդանավում գտնվող բոլոր 20 զինծառայողները զոհվել են, հայտնում են թուրքական իշխանությունները:
«Մեր զինակիցները նահատակվեցին 2025 թվականի նոյեմբերի 11-ին, երբ մեր C-130 ռազմական բեռնատար օդանավը, որը թռել էր Ադրբեջանից՝ Թուրքիա վերադառնալու համար, վթարի ենթարկվեց Վրաստան-Ադրբեջան սահմանի մոտ», - X - ում գրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ հրապարակելով 20 զինծառայողների լուսանկարները։
Մի շարք համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն, իրենց ցավակցությունն են հայտնել։
X-ում գրառման մեջ Ստամբուլում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը իր երկրի համերաշխությունն է հայտնել Թուրքիային՝ վթարից հետո։
C-130 Hercules ինքնաթիռ արտադրող ամերիկյան Lockheed Martin ընկերությունը ցավակցություն է հայտնել և նշել, որ հանձնառու է ցանկացած ձևով օգնել Թուրքիային հետաքննության ընթացքում։